|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Տավուշի Բերդ քաղաքում և սահմանամերձ համայնքներում մարդիկ լիարժեք ներգրավված են իրենց աշխատանքում, իսկ հակառակորդի հրետակոծությունների հետեւանքով վնասված շինությունների վերականգնողական աշխատանքներն ընթանում են մեծ ծավալով՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մամուլի ասուլիսում:
«Առավել կարեւոր է ամբողջությամբ տնտեսական կյանքին վերադառնալը: Վերականգնողական ծրագրերին այսօրվանից կփոխարինեն զարգացման ծրագրերը: Մենք վերանվանում ենք այս տերմինը եւ զբաղվում սահմանամերձ համայնքների զարգացման ծրագրերով: Արձանագրել ենք բոլոր տնտեսական-քաղաքաշինական խնդիրները»,-ասաց նա:
Այսօր ստեղծված հանձնաժողովը կուսումնասիրի նաև գյուղատնտեսական վնասները։
«Հակառակորդի հրետակոծությունից նաև գյուղատնտեսական տարածքներ եւ ֆերմաներ են վնասվել: Մի քանի օրում կավարտենք ուսումնասիրությունը, և հետևանքներին կտրվի համապատասխան վերաբերմունք: Սոցիալ-հոգեբանական հանձնաժողովներում էլ ներգրավում ենք միջազգային կառույցներին, որոնք գործում են Տավուշի մարզում: Գյուղերում պետք է աշխատենք ըստ կարիքի միջոցառումներ անցկացնելու ուղղությամբ, այդ թվում՝ երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով: Հակահամաճարակային կանոններն, իհարկե, պահպանվելու են»,-ասաց մարզպետը:
Սեպտեմբերին Տավուշի մարզպետարանը կազմակերպելու է ներդրումային առցանց համաժողով, ասաց մարզպետը. «Նպատակն է, որպեսզի մեկ անգամ էլ ձևակերպենք հիմնական ռազմավարական ծրագրերը, որոնք զարգացնելու են և ամրացնելու մեր սահմանները»:
Մանրամասն՝ տեսանյութում․