| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տավուշի մարզի Այգեպար համայնքում «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը կանցկացնի «Հարափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ. հայացք սահմանից» խորագրով համաժողովը: Այս մասին տեղեկացնում են նախաձեռնության մամուլի ծառայությունից:
Համաժողովի ընթացքում կքննարկվեն «Գլոբալ տեղաշարժեր. տարածաշրջանային վերադասավորումներ» և «Ղարաբաղյան հակամարտություն, Հայաստանի տարածաշրջանային նոր դերը» խորագրերի ներքո զեկույցներ։ Հանդես կգան արաբագետներ Սարգիս Գրիգորյանն ու Հայկ Քոչարյանը, թուրքագետ Հայկ Գաբրիելյանը, ՄԱՀՀԻ-ի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանը, Ստեփան Սաֆարյանը, Արցախից Դավիթ Բաբայանը։
Գիտաժողովին մասնակցելու են ԱԺ պատգամավորներ, ներկայացուցիչներ ՊՆ-ից, քաղաքագետներ։
«Հարափոփոխ տարածաշրջան, հայաստանյան առաջնահերթություններ» համաժողովը տեղի կունենա Տավուշի մարզի Այգեպար համայնքում օգոստոսի 29-ին, ժամը 12:00-ին: