| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ սևամորթ ռեփեր Քանյե Ուեսթը, մտադրություն ունի իր նախընտրական առաջին միջոցառումն անցկացնել հուլիսի 19-ին, Հարավային Կարոլինայում. այս մասին հայտնում է Politico-ն:
Նշվում է՝ ընտրողների հետ Ուեսթի հանդիպումը կկայանա Նորթ-Չարլսթոն քաղաքի Exquis Event Center-ում: Հանդիպմանը կարող են մասնակցել միայն նախապես գրանցված հյուրերը, որոնց տեղեկացվում է բժշկական դիմակ կրելու և սոցիալական հեռավորությունը պահպանելու անհրաժեշտության մասին: Միևնույն ժամանակ, միջոցառման հյուրերը պետք է թուղթ ստորագրեն, որը կազմակերպիչներին կազատի պատասխանատվությունից՝ մասնակիցների կորոնավիրուսով վարակվելու դեպքում:
Այս առնչությամբ Ուեսթը իր թվիթերյան միկրոբլոգում դիմել է Հարավային Կարոլինայի իր հետևորդներին ստորագրություն թողնելու խնդրանքով՝ նախագահական ընտրությունների քվեաթերթիկում ընդգրկվելու համար:
Նշենք՝ հուլիսի 15-ին ԱՄՆ-ի Դաշնային ընտրական հանձնաժողովը քննության է առել Ուեսթի որպես նախագահի թեկնածու գրանցվելու դիմումը: Ռեփերը առաջադրվում է իր սեփական կուսակցությունից՝ The Birthday Party-ից: