|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, Արտաշատ համայնքի ղեկավարի թեկնածու Գերասիմ Վարդանյանը գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մեկնարկում է 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը։
Արդեն հայտնել եմ, որ ՀՅԴ-ի կողմից առաջադրվել եմ որպես Արտաշատ համայնքի ղեկավարի թեկնածու։
Առաջիկա օրերին քարոզարշավի շրջանակում մենք մեր թիմով շրջելու ենք Արտաշատ քաղաքում և գյուղերում՝ ներկայացնելով մեր մոտեցումներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև շփվելու և լսելու մեր հայրենակիցների կողմից մատնանշվող խնդիրները։
Հոկտեմբերի 1-ին ժամը 16։00-ին Արտաշատ քաղաքի Փ. Մխչյան 108 հասցեի ՀՅԴ Նիկոլ Դուման կենտրոնից մեկնարկելու է մեր քարոզարշավը. շրջելու ենք Արտաշատ քաղաքում։
Մեր համարը քվեաթերթիկում 10-ն է։
Ընտրի՛ր ընկերոջդ՝ հանուն արդար և արժանապատիվ Արտաշատի»։