Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2020 թվականի սկզբին COVID-19-ի բռնկումից արդեն տուժել է ավելի քան մեկ միլիոն մարդ աշխարհի տարբեր անկյուններում: Պանդեմիան դարձավ համաշխարհային աղետ, որը խաթարեց առողջապահական, կրթական համակարգերը, զբոսաշրջության և, առհասարակ, կյանքի բոլոր ոլորտները: Այս մասին Հիմնադրամը հաղորդագրություն է տարածել․
«Այսօր բոլոր երկրներն են մարտահրավերների բախվում առողջապահության ոլորտում: Այնուամենայնիվ, մենք համոզված ենք, որ միասին կարող ենք հաղթահարել այս մարտահրավերը` լինելով ավելի միասնական, ավելի հոգատար և ավելի պատասխանատու: Տարիներ առաջ, երբ Հայաստանը դժվարին շրջան էր ապրում, Շառլ Ազնավուրը կանգնեց երկրի և ժողովրդի կողքին՝ մարդասիրական գործունեություն ծավալելով Հայաստանում:
Հավատարիմ մնալով Շառլ Ազնավուրի արժեքներին՝այսօր էլ «Ազնավուր» հիմնադրամն է միանում համավարակի դեմ համաշխարհային պայքարին»,-ընդգծել է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը:
«Սերտորեն համագործակցելով ՀՀ առողջապահության նախարարության հետ՝ Հիմնադրամը հնարավոր է դարձրել 5000 հատ N95 հատուկ դիմակի և 1000 պաշտպանիչ հանդերձանքի ձեռքբերումը բժիշկների և բուժաշխատողների համար, ինչպես նաև ավելի քան 7000 լիտր հատուկ ախտահանիչ հեղուկի մատակարարումը բուժհաստատություններին, որը կբավարարի 2 ամսվա կարիքներն ու ավելի ապահով միջավայր կստեղծի մասնագետների համար, որոնք ամիսներ շարունակ բացառիկ նվիրումով աշխատում են՝ փրկելով բազմաթիվ կյանքեր:
«Ազնավուր» հիմնադրամն իր երախտագիտությունն է հայտնում յուրաքանչյուր բժշկի, բուժաշխատողի և կամավորի, ովքեր իրենց կյանքը վտանգում են այլոց փրկելու համար և օգնում են մեզ հաղթահարել այս համավարակը:
Հիմնադրամի նախաձեռնությանն աջակցել են «Հայաստան» հիմնադրամը և «Փիլիպոսյան և Փիլոսյան» հիմնադրամը Շվեյցարիայից, Արմեն Գրիշկյանը և այլ բարերարներ, որոնք չեն ցանկացել նշել իրենց անունը:
Օր առաջ այս մարտահրավերը հաղթահարելու համար մենք ևս խնդրում ենք հետևել Առողջապահության նախարարության խորհուրդներին: Մնացե՛ք տանը և եղե՛ք առողջ»,-ասված է հաղորդագրությունում։