Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԶԼՄ-ները գրում են, որ հայկական զինված ուժերը խոցել են գերժամանակակից և շատ թանկարժեք (մոտ 30 մլն դոլար)` իսրայելական արտադրության Elbit Hermes 900 անօդաչու թռչող սարք. ըստ Yerkir.am-ի` ֆեյսբուքյան իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
Ըստ նրա` դա շատ լուրջ սարք է` ընդգրկված տասնյակ երկրների սպառազինության մեջ, և կարող է օդում գտնվել ավելի քան 30 ժամ: Լապշինը նշում է, որ, չնայած գրառումներին, թե այն հարվածային անօդաչու սարք է, դրա վրա որևէ զենք չկա, այն այլ խնդիր է իրականացնում ` հետախուզություն, ռադիոտվյալների որս, հակառակորդի ավիացիայի ու հետևակային ուժերի համար ռադիոաղավաղումներ ստեղծել:
«Դրանք արտադրվում են 2009 թվականից և իրենց լավագույնս են դրսևորել: Ադրբեջանում այդ սարքերից մոտ 10 հատ կա, այլ տվյալներով` 15: Հիմա մեկով պակաս է»,- գրում է Լապշինը` հավելելով, որ գործնականում առաջին անգամ է, որ այդ մակարդակի սարք է խոցվում:
Ըստ նրա` մինչև օրս ոչ ոքի չի հաջողվել դա իրականացնել, թեև նման սարքեր մշտապես կիրառվել են Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Սուդանում, Աֆղանստանում, նաև` այդ սարքերը վերահսկում են ԱՄՆ-ի ու Մեքսիկայի սահմանը` հետևելով թմրանյութերի առքուվաճառքի գործողություններին, վաղուց կիրառվում են Կոլումբիայում և Բրազիլիայում` ապստամբների ու թմրանյութերի վաճառքով զբաղվողների դեմ պայքարում:
«Այնպես որ` հայ զինվորականներին` բռավո՛: Տղանե՛ր, կեցցե՛ք»,- գրում է բլոգերը:
Նա նաև հայտնում է, որ տվյալ միջադեպի վերաբերյալ հարց է ուղղել իր ընկերոջը, որը երկար տարիներ ինժեներ-կոնստրուկտոր է եղել իսրայելական Elbit Systems ընկերությունում, որը մշակում ու արտադրում է այդ և այլ ԱԹՍ-ներ:
«Նրա կարծիքով` միայն լիակատար ավարաներն ու ոչ պրոֆեսիոնալները կարող էին հարվածի տակ դնել ցանկացած բանակի այդ «թռչող ուղեղը»: Տրամաբանական է: Դա Բուդապեշտում քնած սպային կացնահարել չէ և ոչ էլ անշառ բլոգերին չորսով Բաքվում խեղդել»,- գրում է Լապշինը: