Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բելառուսն աշխարհում գնալով ավելի է ասոցացվում «չարիքի առանցքի» և «Եվրոպայի վերջին բռնապետության» հետ: Այդ մասին իր բլոգում գրել է Ալեքսանդր Լապշինը:
«Լուկաշենկոն նախ Մինսկի բանտում պահում էր ինձ՝ կասպյան սուլթան Ալիևի խնդրանքով, այնուհետև` ճապոնացի արվեստագետ Դաիչի Յոշիդային, իսկ այժմ ձերբակալվեց ֆրանսիացի ճանապարհորդ Ժալյան Վիյեն»,- գրել է նա:
Ըստ Լապշինի` դժբախտ տղայի ամբողջ մեղքն այն է, որ նա Բելառուսից Ուկրաինա ուղևորվելիս ազնիվ կերպով մոտեցել է մաքսայիններին և հայտարարագրել հուշանվեր փամփուշտը, որը նրան նվիրել էին: Լապշինի խոսքով` ֆրանսիացուն ձերբակալել են և տեղափոխել Գոմելի մեկուսարան, մեղադրել զենք-զինամթերքի մաքսանենգության մեջ: 228-րդ հոդվածով` նրան սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում:
Լապշինը պատմում է, որ Վիյեին պահում են դաժան պայմաններում, զրկում ընտանիքի հետ տեսակցության իրավունքից, երկար ժամանակ նրան թույլ չէին տալիս հանդիպել փաստաբանի և Ֆրանսիայի հյուպատոսի հետ:
«Ուշագրավ է նաև, որ աղմուկը բարձրանալուն պես Գոմելի մաքսային ծառայությունը ոչնչացրել է նրա մաքսային հայտարարագրումը, որում ֆրանսիացին ազնվորեն նշել էր, որ իր հետ փամփուշտ է տանում»,- գրել է բլոգերը: