Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-11-11 12:43
Տարածաշրջան

Իլհամստանում ոչ ոք չի մտածում պատերազմում զոհվածների մասին. Ալեքսանդր Լապշին

Իլհամստանում ոչ ոք չի մտածում պատերազմում զոհվածների մասին. Ալեքսանդր Լապշին

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, Ղարաբաղյան արյունալի 44-օրյա պատերազմի ավարտի տարելիցն էր, որը խլեց շուրջ 5 հազար հայ զինծառայողի կյանք և ... կուզենայի հեռանալ պատերազմի թեմայից, որպես այդպիսին, և. մի քիչ ուրիշ բանի մասին խոսել` մարդկային կյանքի արժեքի մասին.  գրում է ռուս-հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը:

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ես Իսրայելում էի և տեղի ունեցածի մասին իմանում էի լուրերից ու իմ ծանոթ մարդկանց խոսքերից, այդ թվում՝ կռվածներից, ոչ միայն հայերից, այլեւ որոշակի թվով ադրբեջանցիներից, հիմնականում՝ թալիշներից։ Նաև պատերազմի ժամանակ մի քանի անգամ խոսել եմ Եվրոպայում Իլհամստանի ընդդիմության հետ, և գիտե՞ք ինչից էի ցնցված։ Եթե հայերն իսկապես կռվել են իրենց հայրենիքի, իրենց հողի համար ու սգացել յուրաքանչյուր զոհվածի համար, ապա Իլհամստանի կողմից դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ բեմադրված ներկայացում, որտեղ փող էին աշխատում։ Հիշեք ուրախ Իլհամ Ալիևին, որը երբեք բանակում չի ծառայել և, հանուն բեմադրված ֆոտոշարքի, գեներալի համազգեստ է հագել։ Ժողովուրդն ուրախությամբ ծափահարել է «Փառք Իլհամին, մեծ հաղթողին»։ Ի՞նչ եք կարծում, սա նորմա՞լ է:

Եթե Հայաստանում ոչ ոք չի թաքցնում կորուստը, և յուրաքանչյուր զոհ ամբողջ ժողովրդի ցավն է, ապա Իլհամստանում դա նրանց ուղղակի չի հետաքրքրում։ Դեռ կան հազարավոր ընտանիքներ, որոնք չեն կարողանում տեղեկություն ստանալ իրենց հարազատների հետ կատարվածի մասին։ Որովհետև հրամանը վերևից է՝ թաքցնել կորուստները։ Նրանք պատերազմից անմիջապես հետո հայտարարեցին, որ 2800 մարդ է զոհվել։ «Վերջ, այլևս չի կարելի ավելացնել»,- պատվիրել է Իլհամ Ալիևը. Հետևաբար, Իլհամստանի զոհված զինվորների հազարավոր մարմիններ մեկ տարի պառկած են փակ զորամասերում, կամ դրանք զանգվածային գերեզմաններում են, որոնց գտնվելու վայրը գաղտնի է։

Վերևում նշեցի ինձ ծանոթ թալիշների մասին. այդ տղաներից մեկն ինձ ասաց, որ իր ջոկատի զինվորների կեսը սպանվել է, բայց մեկ տարի անց իշխանությունները մարմինները չեն տալիս ընտանիքներին՝ հուղարկավորելու։ Ինչո՞ւ։ Իշխանություններն ասել են՝ 2800, ուրեմն այդպես կլինի, վիճակագրությունը փչացնել չի կարելի։

Երբեք չեմ մոռանա, թե ինչպես Եվրոպայից եկած իլհամստանցի ընդդիմադիրներից մեկը ինձ զանգահարեց և ուրախությամբ տեսանյութ ուղարկեց, թե ինչպես են իրենց զինվորները պղծում «թշնամու դիերը», ինչպես են քանդում հուշարձանները, ինչպես են պարում ու միզում խաչերով գերեզմանաքարերի վրա։ Նա այս տեսանյութերն ուղեկցել էր խանդավառ մեկնաբանություններով, թե ինչ հերոս և հաղթող է Իլհամ Ալիևը։ Հետաքրքիր փաստ է, որ ավելի վաղ՝ պատերազմից առաջ, նույն մարդը հայհոյել էր Ալիևին, մեղադրել գողության, ակտիվիստների հետապնդման և Իլհամստանում իշխանությունը յուրացնելու մեջ։ Երբ հարցրի՝ խղճո՞ւմ է սեփական զինվորներին, որոնք զոհվել են ոչ պակաս, և, հավանաբար, ավելի շատ, նա պատասխանեց (մեջբերում). «Թող բոլոր ադրբեջանցիները շեհիդ դառնան, մեր կանայք նոր շեհիդներ կծնեն»: Այստեղ տեղին է ավելացնել, որ նա երբեք չի ծառայել բանակում և ապահով կերպով իր երեխաներին բերել է Եվրոպա՝ հավանաբար, համարելով, որ ուրիշները պետք է նահատակվեն, իսկ իր երեխաները արժանի են եվրոպական կրթություն ստանալու և ապրելու Փարիզում կամ Բեռլինում։

Կարդացե՞լ եք սոցցանցերում իլհամստանցիների մեկնաբանությունները պատերազմի թեմայով։ Սրանք կեղտի ու վիրավորանքի հոսքեր են։ Ոչ մի գրամ ողջախոհություն, ոչ մի փոքր ափսոսանք կամ հարգանք նույնիսկ սեփական զոհերի նկատմամբ: Գլխավորը աժիոտաժն է, ոսկորների վրա պարելը, և սա Իլհամստանի ղեկավարության արժանիքն է Իլհամ Ալիևի գլխավորությամբ։

Ընդհանրապես, պատերազմի ժամանակ զոհվածների նկատմամբ վերաբերմունքը սկզբունքորեն տարբեր է Հայաստանում և Իլհամստանում։ Երեւանում, Գյումրիում, Գորիսում, Կապանում դեռ սգում են իրենց սիրելիներին ու աղոթում խաղաղության համար։ Բայց մինչ Հայաստանը սգում է իր հերոսներին, Իլհամստանը ուրախանում է հարեւանի վշտով՝ մոռանալով սեփական վիշտը։

Սա Իլհամստանի հասարակության մեջ ատելության և հայատյացության բազմամյա քարոզչության արդյունքն է…», - գրել է Լապշինը: