Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իսրայելը պետական մակարդակով բացարձակապես ոչինչ չի ձեռնարկել ինձ փրկելու համար` ո'չ բելառուսական բանտում գտնվելու ժամանակ, ո'չ ադրբեջանական: Այդ մասին իր բլոգում գրել է Ալեքսանդր Լապշինը:
Ըստ նրա` Ադրբեջանն այս տարի Իսրայելի հետ մոտ 5 միլիարդ դոլարի սպառազինության մատակարարման մասին պայմանագրեր է կնքել, ավելին` Ադրբեջանը մինչ այժմ չի մարել նախկինում մատակարարված սպառազինության պարտքը՝ նավթի գների անկման պատճառով:
Լապշինի կարծիքով` եթե տեղի ունենար իր արտահանձնումը, Իսրայելը դժվար դրության մեջ կհայտնվեր: Իսրայելական դատարանը պետք է արդարացներ իրեն՝ մեղմ ասած, ոչ ադեկվատ ճանաչելով ադրբեջանական դատավճիռը:
Նա գրում է, որ նման մասշտաբային ռազմական պայմանագրեր ստանալը հեշտ չէ, իսկ կորցնել դրանք կարելի է մեկ վայրկյանում՝ օրինակ, պաշտպանելով ադրբեջանական բանտում անօրինական կերպով հայտնված բլոգերի:
«Ի՞նչ է որոշել անել Իսրայելն այդ իրավիճակում: Բացարձակապես ոչինչ»,- գրում է Լապշինը:
Լապշինը նշում է, որ կար հանգամանք, որը ձեռնտու էր Իսրայելին` Ադրբեջանը ցանկանում էր ազատվել իրենից: Ըստ նրա` Ադրբեջանում վստահ էին, որ հենց լինի դատավճիռը, նրանք իրեն անմիջապես կուղարկեն իր քաղաքացիության երկրներից մեկը (Իսրայել կամ Ռուսաստան), բայց դրա փոխարեն ինքը շարունակում էր մնալ բանտում և նրանց համար գլխացավանք ստեղծել: Լապշինի խոսքով` իրեն կալանավայր ուղարկել, որտեղ հազարավոր կալանավորներ կան, նրանք նույնպես չէին կարող, քանի որ այնտեղ իրեն պարզապես կսպանեին գործի առանձնահատկությունների պատճառով: Արդյունքում` Բաքվում որոշել են բեմադրել իր ինքնասպանությունը, այնուհետև, իբր խղճալով, ներում շնորհել:
Վերջում Լապշինը շնորհակալություն է հայտնում իրեն օգնած առանձին մարդկանց` Կնեսետի պատգամավորների, հանրային գործիչների, լրագրողների:
Ըստ նրա` Իսրայել պետությունը վաճառեց իրեն պաշտպանական պայմանագրի դիմաց: