|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր բլոգում պատմել է, որ ադրբեջանական բանտերում արգելված է ցանկացած կրոնական գրականություն, բացի մուսուլմանականից:
Լապշինի խոսքով` երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի անձնական ինքնաթիռը տեղափոխել է իրեն Մինսկից Բաքու, իր մոտ մի քանի գիրք է եղել, այդ թվում՝ հրեական Թորան և ուղղափառ քարոզիչ հայր Արսենիի՝ կյանքի մասին պատմվածքների ժողովածուն: Սակայն բանտի աշխատակիցները գրքերը հայտնաբերելուց հետո ցուցադրաբար գետնին են նետել երկու գիրքն էլ՝ ասելով, թե, Ալլահից բացի, այլ Աստված չկա, այնուհետև աղբամանն են գցել գրքերը:
«Սակայն Ադրբեջանում հանդուրժողականության դարաշրջան է, եթե չեմ սխալվում, եթե դուք մուսուլման չեք, ձեզ համար դժվար կլինի: Ինձնից անկախ հիշեցի Ադոլֆ Ալոիզովիչի իշխանության գալուց հետո նացիստների կողմից գրքեր այրելը»,- գրել է Լապշինը: