Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բլոգեր Ալեքսեյ Լապշինը հերթական գրառմամբ է հանդես եկել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ իր խոհերն է արտահայտում Ադրբեջանի մասին:
Հիշեցնենք, որ բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ձերբակալվել էր 2016 թվականին Բելառուսում՝ Ադրբեջանի հարցման համաձայն: Պաշտոնական Բաքուն բլոգերին «սև ցուցակ»-ի մեջ էր ներառել առանց իրենց հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելելու պատճառով: Օրեր առաջ ազատվելով Բաքվի բանտից, նա մեկնել է Իսրայել:
Հերթական ֆեյսբուքյան գրառումը Լապշինը վերնագրել է. «Մի ամբողջ ազգի կոլեկտիվ նվաստացումը»:
«Գիտե՞ք, ինչն էր ինձ ամենից շատ զարմացրել Ադրբեջանում: Ոչ անգամ վաղ իսլամական խալիֆաթի խավարամտությունը` վարագուրված ժամանակակից առևտրի կենտրոններով: Ինձ շշմեցրել է, թե ինչպես է ադրբեջանական ազգը նվաստացել իմ առաջ, աղաչելով, որ Սաշա Լապշինը ընդունի, թե Ղարաբաղն իրենց տարածքն է:
Ադրբեջանցիները բանաստեղծների ու վաճառականների ազգ էին, բայց վերածվել են, ցավոք, նյարդային ու քինախնդիր մարդկանց, ովքեր վստահ են, թե իրենց ազգի ճակատագիրը կախված է Լապշինից: Նրանք այնքան միջոցներ ու ջանքեր են վատնել դրա վրա, որ ես լինելով անհայտ ոմն բլոգեր, դարձել եմ Ադրբեջանում ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Աու, դուք`այդտեղ, նորմալ ե՞ք: Լուրջ մտածում ե՞ք, որ ես ինչ որ բան կարո՞ղ եմ լուծել Հայաստանի հետ ձեր կոնֆլիկտում
Ես այսօր առատաձեռն եմ և Ադրբեջանին հանձնում եմ Ալյասկան: Վերցրեք»,- հեգնել է Լապշինը: