Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինձ բերման ենթարկելու որեւէ օրինական հիմք գոյություն չունի՝ ես գտնվել եմ իմ մեքենայի մեջ, մենակ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ոստիկանության Արտաշատի բաժնի մոտ, ուր նրան և շարժման մոտ 32 անդամների բերման էին ենթարկել արտակարգ դրության դեմ ավտոերթի մեկնարկին։
«Ոստիկանները չորս կողմից շրջապատել են ինձ ու հանել են ինչ-որ պարետի որոշմամբ: Սա տեղավորվում է «եղիր հեզ, բանող եզ» կարգախոսի շրջանակներում, որը չի անցնելու: Եթե կարող են ինչ-որ մարդկանց էշի տեղ դնել, ինձ հետ դա չի անցնելու: Թեկուզ մենակ ես՝ իմ կարծիքը, տեսակետն արտահայտելու եմ»,-ասաց նա:
Մալյանը հայտարարեց, որ Ոստիկանությունը գողացել է իր գույքը՝ իմ պլակատները, որոնց վրա գրված է «Ոչ Սորոսի վաստակներին»․ «Ես հիմա չգիտեմ՝ որտե՞ղ են պլակատները, Էստեղից ոչ մի տեղ չեմ գնալու, մինչև բերեն նույն տեղում կպցնեն»:
Արդյո՞ք Մալյանի համար սպասելի էր, որ բերման կենթարկվեն՝ հարցին, նա պատասխանեց. «Իշխանությունները սարսափած են, Նիկոլ Փաշինյանը վախից լցրել ա տակը: Աշխարհում որեւէ օրենք չկա, որը կարգելի միայնակ ակցիա անել: Ուժեղ, տակը չլցրած իշխանությունը կգնա՞ ապօրինությունների: Ինչքան են լցրել տակները, որ Սորոսի նկարները պոկել են»:
Նա նշեց, որ իրեն միայն հաճելի էր այն պահը, երբ ոստիկանությունը միացավ իրենց ակցիային՝ իրեն բերման ենթարկելու ժամանակ ոստիկանները կանգնեցին Ջորջ Սորոսի նկարի վրա:
Ակցիայի չստացվելու մասին Մալյանն ասաց. «Ո՞վ ասաց, որ չի ստացվել: Ես հենց հիմա այստեղից պոկվելու եմ, գնալու եմ մտնեմ Երեւան իմ երթն անեմ: Վախկոտներին է թվում, որ չի ստացվել: Մեծ-մեծ խոսում են, թե միտինգ կանեն: Դուք միտինգ անո՞ղ եք: Դուք ընդհանրապես 100 հոգի մարդ ունե՞ք ձեր կարծիքը կիսող: Մնացե՞լ է այդքան մարդ: Եթե ժողովուրդը ողջունում է հպարտ իշխանություններին, նրանց կողքն է, ինչո՞ւ են միայնակ մարդուն, ով պահպանում է բոլոր կանոնները, բերման ենթարկում: Եթե դուխով եք, ինչո՞ւ եք նման բան անում: Եթե դուխով եք, ձեր գլխարկի վրայի գրածին համապատասխանում եք, վախն ինչո՞ւմն է»:
Նա ասաց, որ ավտոերթի նպատակներից մեկը հավաքների ազատության սահմանափակումների դեմ ակցիա իրականացնելն է։
«Արտակարգ դրության պայմաններում իջեցրել են ժողովրդի դիմադրությունը եւ ինչ ուզում անցկացնում են՝ Լազարոտեի կոնվենցիա, Հայ առաքելական եկեղեցու դեմ կեղտոտ արշավ են իրականացնում: Դա արվում է արտակարգ դրության հաշվին: Մեր երկիրը զավթված է արտասահմանյան գործակալական ցանցի կողմից: Ես Խոր Վիրապից պետք է գնայի Երեւան՝ ցույց տալով, որ անհամաձայն եմ արտակարգ դրության երկարաձգմանը, հավաքների ազատության սահմանափակման հետ»:
Հիշեցնենք, որ «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտնել էր, որ այսօր սկսելու է Խոր Վիրապ-Երևան ավտոերթ՝ կեղծ արտակարգ դրության դեմ, որի ժամանակ արգելվում է միայն հանրահավաքները և, թուլացնելով հանրային դիմադրությունը, ոչ իրավաչափ օրենքներ, պղծություններ տարածող կոնվենցիաներ են ընդունվում և վավերացվում։ Ավտոերթի մեկնարկից առաջ Մալյանը և մյուս մասնակիցները բերման ենթարկվեցին։
Մանրամասն՝ տեսանյութում․