կարևոր
556 դիտում, 53 րոպե առաջ - 2025-12-05 20:53
Աշխարհ Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը գործում է վախից․ իշխանությունն այսօր հարված է հասցնում եկեղեցուն՝ վերջին ինստիտուցիոնալ հակակշռին․ Մուրադ Փափազյան

Նիկոլ Փաշինյանը գործում է վախից․ իշխանությունն այսօր հարված է հասցնում եկեղեցուն՝ վերջին ինստիտուցիոնալ հակակշռին․ Մուրադ Փափազյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց․ նա չորրորդ բարձրաստիճան հոգևորականն է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում հայտնվեց անազատության մեջ՝ շատերի համար անհասկանալի ու արագացված գործընթացների հետևանքով։

Նիկոլ Փաշինյանն ու իշխանական սատելիտները սա փաթեթավորում են եկեղեցին բարեփոխելու օրակարգով, սակայն ամենևին չեն խուսափում այս «վեհ հանձնառության» համար իրենց օգնականների շարքում դիտարկել այն հոգևորականներին, որոնց հասցեին ժամանակին տարբեր մեղադրանքներ էին հղում ու հենց որոնցից ուզում էին մաքրել եկեղեցին։

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն այս իրողություններին անդրադառնալով արձանագրեց՝ Նիկոլ Փաշինյանի ավտորիտար շեղման առաջ ոչ ոք իրավունք չունի լռելու։

«Հայաստանն օրեցօր ավելի է ընկղմվում ավտոկրատիզմի մեջ։ Այն, ինչ ներկայացվում էր որպես «թավշյա հեղափոխություն», մեր աչքի առաջ վերածվում է մի վարչակարգի, որը հալածում է, սպառնում է և լռեցնում,- 168am-ի հետ զրույցում նշեց սփյուռքահայ գործիչը, ապա անդրադառնալով Արշակ Սրբազանի կալանավորմանը՝ նկատեց,- Հայաստանի չորրորդ եպիսկոպոսի ձերբակալությունը առանձին դեպք չէ․ այն շարունակում է քաղաքական դրդապատճառներով իրականացված բազմաթիվ ձերբակալությունների շարքը։ Իշխանությունն այսօր հարված է հասցնում եկեղեցուն՝ վերջին ինստիտուցիոնալ հակակշռին»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: