կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-10 10:44
Աշխարհ

ԱՄՆ ֆիննախը տուգանել է Amazon-ին Ղրիմ, Սիրիա և Իրան առաքում իրականացնելու համար

ԱՄՆ ֆիննախը տուգանել է Amazon-ին Ղրիմ, Սիրիա և Իրան առաքում իրականացնելու համար

ԱՄՆ Ֆինանսների նախարարության արտաքին ակտիվների վերահսկման գերատեսչությունը հայտարարել է «Amazon»-ին 134 հազար ԱՄՆ դոլար տուգանելու որոշման մասին՝ Ղրիմի, Սիրիայի և Իրանի, ինչպես նաև առանձին անհատների դեմ պատժամիջոցների ծրագրերը խախտելու համար:

Ըստ գործակալության մամուլի հաղորդագրության՝ չնայած սահմանված պատժամիջոցների սահմանափակումներին, 2011-ի նոյեմբերի 15-ից մինչև 2018-ի հոկտեմբերի 18-ը ընկած ժամանակահատվածում Amazon-ի ծառայություններից օգտվել են Ղրիմի, Սիրիայի և Իրանի սպառողները: Amazon-ը նաև ընդունել և մշակել է արտասահմանյան առաքելություններում աշխատող այնպիսի անձանց պատվերները, ովքեր աշխատում են Կուբայում, Իրանում, Հյուսիսային Կորեայում, Սուդանում և Սիրիայում, որոնց համար կիրառվում են պատժամիջոցները: