|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հարուցված քրեական գործերի շրջանակներում Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության, Սևանի բաժնի և մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Սևանում բնակվող երկու տղամարդ ապօրինի զենք և թմրամիջոցներ են պահում։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը, որում նշված է.
«Հուլիսի 7-ին նրանք ոչ միայն հայտնաբերվեցին, այլև, դատարանի որոշմամբ, խուզարկություններ կատարվեցին նրանց առանձնատներում և օժանդակ շինություններում։ 41-ամյա տղամարդու տան խուզարկությամբ հայտնաբերվեց 34 գրամից ավելի մարիխուանայի նմանվող մանրացված, չորացված զանգված, ինչպես և կանեփի չորացված ցողուններ ու կակաչի չորացված գլխիկներ՝ ընդհանուր 75 գրամից ավելի քաշով։ 49-ամյա տղամարդու մեքենայի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց առանց գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված ութ փամփուշտով, ինչպես և տարբեր դեղահաբեր։ Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են»։