Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016թ. հոկտեմբերին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած ստուգումների և ՕՀ միջոցառումների արդյունքում արձանագրվել է պետբյուջե լրացուցիչ վճարման ավելի քան 332 մլն դրամ: Այսինքն՝ կրկնակի աճել է 2015թ. նույն ժամանակաշրջանում արձանագրված մոտ 164 մլն դրամ ցուցանիշը: 2016 և 2015 թվականների հոկտեմբեր ամիսների համեմատությունը ցույց է տալիս, որ բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումների քանակն այս տարի նվազել է 31%-ով՝ 2015թ. 38 ստուգման փոխարեն կազմելով 25: Չնայած դրան՝ արձանագրված գումարն աճել է մոտ 4 անգամ՝ 2015թ. ավելի քան 79 մլն դրամի փոխարեն կազմելով գրեթե 311 մլն, իսկ մեկ ստուգմամբ արձանագրված միջին գումարն աճել է մոտ 6 անգամ՝ 2015թ. ավելի քան 2 մլն դրամի փոխարեն կազմելով 12 մլն դրամից ավելի:
15 անգամ կրճատվել է անփաստաթուղթ արտադրանքի, ապրանքի առաքման դեպքերի բացահայտմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը, մինչդեռ մեկ ՕՀ միջոցառմամբ արձանագրված միջին գումարն աճել է 2,5 անգամ: Այսպես՝ 2015թ. իրականացվել է 205 ՕՀ միջոցառում, այս տարի՝ 14, և արձանագրվել է գրեթե 13 մլն դրամ, իսկ մեկ ՕՀ միջոցառմամբ արձանագրված միջին գումարը 2015թ. կազմել է մոտ 358 հազար դրամ, այս տարի՝ 914 հազար:
Օպերատիվ հետախուզության վարչությունն ապօրինի ձեռնարկատիրական գործունեության 22 դեպք է բացահայտել՝ արձանագրելով մոտ 7 մլն դրամ պետբյուջե լրացուցիչ վճարման գումար: Վարչությունը հայտնաբերել է նաև լիցենզավորման ենթակա չլիցենզավորված գործունեության 3 դեպք՝ արձանագրելով գրեթե 2 մլն դրամ: Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամ պետություններից ապրանք ներմուծողների նկատմամբ իրականացված հսկողական աշխատանքներին, ապա 78 դեպքով կատարվել է օպերատիվ-հետախուզական միջոցառում, իսկ 5 դեպքով նյութերն ուղարկվել են քննչական մարմիններ:
Հոկտեմբերի 31-ի դրությամբ հարկային օրենսդրության խախտումների նախազգուշացման, հայտնաբերման, կանխման և բացահայտման նպատակով ՕՀ վարչությունն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է իրականացնում 82 տնտեսվարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց մոտ, այդ թվում՝ 20 խոշոր տնտեսվարողի մոտ իրականացվում են շուրջօրյա հսկողական աշխատանքներ՝ անփաստաթուղթ գործարքները բացառելու նպատակով:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին