կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-07 20:27
Հասարակություն

Ձեր թավշաքնքուշ թաթիկները չեն դիմանա ձեր իսկ հրահրած հրդեհի բոցերին. Դ. Սարգսյան

Ձեր թավշաքնքուշ թաթիկները չեն դիմանա ձեր իսկ հրահրած հրդեհի բոցերին. Դ. Սարգսյան

Գրող, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության անդամ Դավիթ Սարգսյանը գրում է.

«Խաղ հրդեհի հետ

Ազգային ինքնության և սեփական դիմագծի պահպանության, անկախ պետականության ամրապնդման և գոյատևման հիմնական բաղադրիչներն են Հայրենիքը, Եկեղեցին և Ընտանիքը. սրբություններ յուրաքանչյուր գիտակցական մակարդակ ունեցող բանական արարածի համար, որոնք ներկայումս մեր իշխանական վերնախավի թեթև ձեռքով վտանգված են: Երեսուն արծաթի կտորով վաճառվելը երբեք անպատժելի չի մնացել:

Հեռացրեք ձեր էլեկաշոկերը մեր արժանապատվության և ինքնասիրության վրայից: Աղոթեք Իրական Աստծուն և մեղքերի թողություն աղերսեք: Միևնույն է, նեռի պարտությունն անխուսափելի է: Կրակի հետ եք խաղում: Չկարծեք, թե Չաուշեսկուներից և Կադաֆիներից ավելի հզոր և ամենակարող եք:

Մի՛ վարվեք մեր ինքնության բաղադրիչների հետ թշնամաբար՝ դավաճանելով դրանց և օտարի ջրաղացին ջուր լցնելով: Ձեռքերդ հեռու մեր անկապտելի պատմական ճշմարտություններից և արժեքներից, որոնցով պայմանավորված է մեր բնույթն ու էությունը, հակառակ դեպքում, ձեր թավշաքնքուշ թաթիկները չեն դիմանա ձեր իսկ հրահրած և բորոբոքվող հրդեհի բոցերին…»: