Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Կապիտոլիումի հուշահամալիրում տեղադրված՝ Հայոց ցեղասպանությանը և մարդկության դեմ կատարված բոլոր ոճրագործությունների զոհերի հիշատակը հավերժացնող Խաչքարը՝ Դենվերի կենտրոնում անցկացված բողոքի ցույցի ընթացքում, ենթարկվել է վանդալիզմի։ Այս մասին տեղեկացնում է հայ համայնքը, միևնույն ժամանակ պնդելով, որ խաղաղ ցուցարարները պատասխանատվություն չեն կրում բռնություն գործադրողների պահվածքի համար: Ստորև ներկայացնում ենք Կոլորադոյի հայերի կողմից տարածած հայտարարության ամբողջական տեքստը.
«Հարգելի՛ համայնք,
Խոր կսկիծով հայտնում ենք, որ Կոլորադո նահանգի Կապիտոլիումի մոտ տեղադրված՝ Հայերի ցեղասպանությանը և մարդկության դեմ գործած բոլոր ոճրագործությունների զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը, Դենվերի կենտրոնում ընթացող բողոքի ցույցերի ընթացքում, ենթարկվել է վանդալիզմի՝ ներկով և գրաֆիտներով:
Խաչքարը հարգում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների զոհերին, ներառյալ ստրկությունը և պետության կողմից հովանավորվող ռասիզմը։ Հեգնական է, որ անհատները, ովքեր պայքարում են այդ երևույթների դեմ անարգել են այն հուշարձանը, որը նվիրված է անարդարության զոհերին:
Բողոքի ցույցերի առաջնորդները բազմիցս դատապարտել են բռնությունն ու վանդալիզմը: Կատարվածի պատասխանատվությունը մենք խաղաղ ցուցարարների ուսերին չենք բարդում: Լինելով հայ, ցեղասպանությունը վերապրած համայնքի ներկայացուցիչներ մենք ճանաչում և դատապարտում ենք մեր աֆրոամերիկյան համայնքի նկատմամբ շարունակվող անարդարությունները, և մենք նրանց միանում ենք արդարադատություն պահանջելու կոչով:
Այսօր ավելի վաղ, մեր համայնքի ղեկավարությունը քննարկեց Խաչքարի հուշարձանը պաշտպանելու սցենարները, նախքան տեղեկացանք, որ այն վանդալիզացվել է:
Կատարվածը առավել ցավալի է, քանի որ այն Ջուլֆայի՝ լեգենդար 3000 միջնադարյան խաչքարերից մեկի պատճենն էր, որը 2005-ին ոչնչացվել է Ադրբեջանի կառավարության կողմից ՝ Նախիջևանում հայոց պատմությունը ջնջելու իրենց ծրագրի շրջանակներում:
Մենք կշարունակենք վերահսկել ընթացող բողոքի ցույցերը և դիտարկել կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ ՝ Կոլորադոյի հուշահամալիրը պաշտպանելու համար:
Անհրաժեշտության դեպքում մենք նորից կկառուցենք մեր սուրբ հուշարձանը ՝ պաշտպանելով մարդու իրավունքներն ու հավասարությունը բոլորի համար»: