| 
                            Փոխարժեքներ
                                                        28 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 | 
| EUR | ⚊ | € 445.5 | 
| RUB | ⚊ | ₽ 4.814 | 
| GBP | ⚊ | £ 510.64 | 
| GEL | ⚊ | ₾ 140.8 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  3 տարի առաջ - 2022-04-26 22:48
            3 տարի առաջ - 2022-04-26 22:48  
         
                
            Բելգիայի հայերի կոմիտեն  սարսափով տեղեկացել է, որ երեկ Բրյուսելի Անրի Միշո հրապարակում վանդալիզմի է ենթարկվել Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման խաչքար հուշարձանը: Ինչպես երևում է լուսանկարում, հուշարձանը ներկվել է բոլորիս հայտնի ալ կարմիր երեք կիսալուսիններով։ Կոմիտեն խստորեն դատապարտում է պղծումը, որը կատարվել է 1915 թվականի ցեղասպանության զոհերի ոգեկոչման ապրիլ քսանչորսյան հիշատակի օրվա հաջորդ օրը: 
Այս արարքը կարող է մեկնաբանվել միայն որպես թշնամանքի արտահայտություն և փորձ՝ վախեցնելու ծագումով հայ բելգիացիներին, որոնց մեծ մասը սերում է ցեղասպանության զոհ դարձած ընտանիքների հատուկենտ փրկվածներից։ Ակնհայտորեն, Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայի Հանրապետության իշխանությունների և դրան առնչվող տեղական ու միջազգային ասոցիացիաների, այլ երկրների տեղական կառավարման մարմիններում ընտրված ծագումով թուրք պետպաշտոնյաների խիստ հակահայկական նախապաշարմունքի ամենատարածված դրսևորումն է՝ ինչպես Բելգիայում, այնպես էլ՝ այլուր: Պղծված հուշարձանի վրա ընթեռնելի է նաև թուրքական խորհրդարանի ծագումով հայ պատգամավոր Կարո Փալյանին ուղղված հայհոյախառն անգլերեն արտահայտությունը՝ «Fuck Palyan»: Պետք է նշել, որ Կարո Փայլանը պարբերաբար է հայտնվում է թուրք ազգայնականների թիրախում։ 
Հանուն միասին ապրելու և ռասայական խտրականության բոլոր ձևերի դեմ թիրախային պայքարի` Բելգիայի Հայերի Կոմիտեն կոչ է անում հասարակական ու պետական գործիչներին, կառավաման մարմիններին, ասոցիացիաներին ի գիտություն ընդունել ատելության հրահրման այս կամայական և ուղղորդված դրսևորումը, այն է՝ Հայոց ցեղասպանության ժխտումը և հայերի նկատմամբ ատելության նախապաշարմունքը: Սույն դատապարտելի զանցանքի կրկվելուց խուսափելու համար` մենք մասնավորապես կոչ ենք անում թուրք համայանքային կազմակերպություներին դատապարտել այս արարքը։ Կոմիտեն պատրաստակամ է նաև այս տեսանկյունից համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կդատապարտեն ժխտողականությունը:
 
Բելգիայի հայերի կոմիտե