կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-06 10:20
Աշխարհ

Չինաստանում հովվի մոտ բուբոնիկ ժանտախտ է հայտնաբերվել

Չինաստանում հովվի մոտ բուբոնիկ ժանտախտ է հայտնաբերվել

Չինաստանի հյուսիսային հատվածում հովվի մոտ բուբոնիկ ժանտախտ է ախտորոշվել. այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Սինցզինբաո թերթին հղումով։ 

Այս առնչությամբ Բայան Նուր քաղաքի առողջապահության կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է. «Նախքան հիվանդանալը պացիենտը եղել է բուբոնիկ ժանտախտի համաճարակաբանական օջախում։ Այժմ նա ստանում է բուժում մեկուսացման մեջ, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն»։

Հիշեցնենք՝ տղամարդուն նախօրեին հոսպիտալացնելուց հետո քաղաքում հայտարարել են համաճարակաբանական նախազգուշացման երրորդ մակարդակը։ 

Ըստ իշխանությունների՝ քաղաքում կա հիվանդության տարածման վտանգ բնակչության շրջանում, ինչի պատճառով էլ խորհուրդ չի տրվում որսալ վայրի կենդանիներ, իսկ հիվանդության դեպքերի հայտնաբերման կամ կասկածի դեպքում անհրաժեշտ է անհապաղ հայտնել այդ մասին։

Նշվում է՝ ևս երկու մարդ է հիվանդացել բուբոնիկ ժանտոխտով Մոնղոլիայի շրջանում, որը գտնվում է Ալթայի Հանրապետության հետ սահմանին։ Ուլան Բաթորեում ռուսական դեսպանատնից հայտնել են, որ հանրապետության իշխանություններն անմիջապես ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ, հետևաբար մտահոգվելու պատճառներ չկան։

Բուբոնիկ ժանկախտը տարածվում է արջամկների ցեղի կաթնասունների կողմից, որոնց Մոնղոլիայի բնակիչները, չնայած արգելքին, այն օգտագործում են սննդի մեջ։ Վարակվել կարելի է նաև կենդանու միսը մաքրելիս, այնուամենայնիվ դա եզակի դեպքերից է։