կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-06 17:15
Մշակույթ

ՖԻԼՄԱՇԱՐ. «Մեր մեծերը». Մարտիրոս Սարյան

Սիրելի հետևորդներ, Մեր մեծերին նվիրված հերթական ֆիլմը ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ մասին է։ Հայաստան աշխարհի անսահման գեղեցկությանը մենք հաղորդակցվում ենք նաև հայ մշակույթի երևելիներից՝ Մարտիրոս Սարյանի գեղանկարների միջոցով։

Մեծանուն վարպետը իր անկրկնելի խոսուն գույներով, ընդգծված անհատականությամբ մեզ փոխանցում է հայրենիքի ոգին։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս արվեստագետը ուսանելով Մոսկվայում՝ առիթ ունեցավ ծանոթանալու համաշխարհային ճանաչում ունեցող հայտնի արվեստագետների հետ։

Ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրեց հայկական մանրանկարչությունն ու որմնանկարչությունը։ Այդ ամենն, անշուշտ, ազդեցություն ունեցավ նրա աշխարհայացքի վրա, սակայն Սարյանի սկզբունքը մեկն էր՝ ամեն նկարիչ պարտավոր է իր գույնը թողնի արվեստի աշխարհում։ Մարտիրոս Սարյան նկարչի, մարդու, հասարակական գործչի մասին կիմանաք դիտելով «Մեր մեծերը» ֆիլմաշարը։

#Համազգային_Երևան #Մարտիրոս_Սարյան