Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 3-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Պաշտպանության բանակի հերթացուցակում պահեստազորի և ծառայության մեջ գտնվող սպաների բնակարանային ապահովության հարցերին: Այս մասին Yerkir.am-ին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Սպաների ընտանիքների թվաքանակի, նրանց՝ ըստ շրջանների բաշխվածության և նախատեսվող ֆինանսական ծախսերի մասին համախատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը և ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը:
Հանրապետության նախագահը նշել է, որ խնդրի հրատապ լուծումը գտնվում է ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում, և համատեղ ջանքերով մինչև 2023թ. վերջը ծրագիրն ամբողջությամբ պետք է կյանքի կոչել: Այս համատեքստում երկրի ղեկավարը նիստին ներկա շահագրգիռ մարմինների և գերատեսչությունների ղեկավարներին տվել է հանձնարարականներ՝ մինչև տարեվերջ սկսելու բնակարանաշինական աշխատանքները: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել համապատասխան մեխանիզմներ՝ այս գործընթացում վարչարարության նվազեցման և այդ ուղղությամբ առկա խնդրահարույց հարցերի օպերատիվ լուծման նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, պաշտոնատար այլ անձինք: