Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Կառավարության այսօրվա նիստում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ էներգետիկ զարգացման հայեցակարգը կառավարության հաստատմանը կներկայացվի մինչև սեպտեմբեր: Նախատեսվում է մինչև 2036 թվականը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն անփոփոխ թողնել:
Վարչապետ Կարեն Կարապետյանը նախարարից հետաքրքրվեց. «Մենք 2035 թ. էներգետիկ զարգացման ծրագրին ե՞րբ ենք անդրադառնում»:
Նախարարը պատասխանեց, որ արդեն երեք անգամ հայեցակարգը ներկայացրել են կառավարություն, բայց հետ են ստացել` որոշ դիտողություններով: Հիմնականում դիտողություններն ընդունված են իրենց կողմից:
«Այսօր մենք կարծես թե որևէ խնդիր չունենք, բացառությամբ նրա, որ քննարկման փուլում է կայունացման հիմնադրամի ստեղծման հարցը, որը հնարավրություն կտա պահպանելու սակագներն այն մակարդակի վրա, որը կա: Դա ամբիցիոզ ծրագիր է՝ էլեկտրաէնեգիայի սակագները մինչև 2036 պահպանել: Դրա համար փնտրում ենք միջոցներ, որ կայունացման հիմնադրամ ստեղծենք: Դա հույս կտա, որ առաջիկա տարիներին սակագների վրա գոնե արտաքին ազդեցությունը կչեզոքացնենք»,- ասաց Աշոտ Մանուկյանը: