Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ռուբեն Հակոբյանին հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն, բայց փաստեր են ի հայտ եկել և փաստաբանական թիմը տրամաբանական է համարել ԱԱԾ չներկայանալը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը ԱԱԾ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում։
Նրան ԱԱԾ են հրավիրել Սահմանադրական կարգը տապալելու, մասնավորապես, ռադիոտունը, հեռուստատեսությունը և պետական պահպանության այլ շենքերը գրավելու կոչերի հետ կապված, որը նա արել է ՍԴ մոտ հարցազրույցում:
«Ես ծանոթացա մի փաստաթղթի, որի հիմքով կասեցվել է քրեական գործի հարուցումը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ 2018 թվականի ապրիլյան դեպքերի ժամանակ, երբ գրավել է ռադիոտունը։ Ես շատ զարմացա, որ արդեն կա այդ փաստաթուղթը, որ կարճվել է գործը, և հետևաբար՝ շատ տրամաբանական հարց առաջացավ, որ այդ դեպքում ես ինչո՞ւ եմ ներկայանում, որ այն գործողությունը, որն իրականացել էր Նիկոլ Փաշինյանը՝ հանցակազմի բացակայության պատճառով կարճվել է, ապա ինչո՞ւ են ինձ հրավիրում»,-ասաց նա։
Ռուբեն Հակոբյանը նշեց, որ ինքն զգուշացրել է, որ Նիկոլ Փաշինյանի գործիքակազմից հնարավոր է օգտվել։
«Եթե դուք կարճել եք մի դեպք, որը վերաբերում է մի գործողության, որը Հայաստանի օրենքներով, միջազգային կոնվենցիաներով դիտվում է ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի վրա հարձակում, գրավում, այդ դեպքում ես ասել եմ, որ հակասահմանադրական քայլեր են իրականացվում եւ պատրաստ եղեք, որ անհրաժեշտության դեպքում՝ պետք է օգտվել Նիկոլ Փաշինյանի գործիքակազմից ու գրավել ռադիոտունը: Եթե այդ գործողության մեջ հանցանք չկա, ապա ինչու են ինձ հրավիրել բացատրության: Փոխանակ ուրախ լինեն, որ ասում ենք՝ Նիկոլ Փաշինյանի անցած ճանապարհը պետք է որդեգրենք, ծափահարեն, որ քաղաքացին ընդօրինակում է իրենց վարչապետին, ասում են՝ պետք է գաք բացատրություն տաք»,-ասաց Ռուբեն Հակոբյանը։
Նրա համոզմամբ՝ ԱԱԾ-ն այսօր զբաղված է քաղաքական հետապնդումներով, փորձում է վախ տարածել հասարակության մեջ, հատկապես նրանց մոտ, որոնք ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում։
Ռուբեն Հակոբյանի համոզմամբ՝ ընդգծված գրոհ է սկսվել քաղաքական շատ թե քիչ հայտնի ներկայացուցիչների նկատմամբ։
Նա նշեց, որ մի քանի անգամ իրեն հրավիրել են ԱԱԾ ընդդիմադիր գործունեության համար, և ինքը ծանոթ է կառույցի ձեռագրին․ «Իրենք միշտ քաղաքական ենթակայության տակ են գտնվել։ Ուզում եմ ասել՝ մի վախեցեք, ժողովո՛ւրդ։ Բացառվում է Հայաստանում, որ ինչ-որ մարդիկ, որոնք ուղղակի իշխանատենչ են եղել և որևէ բանի առաջ չեն կանգնում, նախ գան իշխանության և պահեն իշխանությունը։ Այս մարդիկ ամեն ինչի ընդունակ են, և ես կրկնում եմ՝ թո՛ղ որևէ մեկին չթվա, որ իրենք կարող են բռնապետություն հաստատել, և մարդիկ էլ պետք է նստեն, որ գան իրենց վրայով անցնեն»։
Խոսելով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին առնճվող քրեական գործի մասին, Ռուբեն Հակոբյանն ասաց. «Հիմա էլ հայտարարում են, թե եկեք վկայություն տվեք, թե ոնց են կեղծել 2017թ-ի ընտրությունները: Պետք է անմեղսունակ լինել չհասկանալու համար, որ բոլոր ընտրությունները 1995-ից սկսած կեղծվել են: Մինչև Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթը, երբ նա իրենց համար ջուր էր մատակարարում, երբ իրենց հետ կոալիցիոն հուշագիր էր ստորագրում, նա հրաշալի, բարի մարդ էր, սեփականատեր էր, բայց երբ ասաց՝ թագավորը մերկ է, պարզվեց ինքը հանցագործն է, ընտրակեղծարար է, բռնաբարիչ է: Այսինքն լուրջ ուղեղ պետք չի հասկանալու համար, որ իրենք զբաղված են քաղաքական պատվերներ իրականացնելով»:
Մանրամասն՝ տեսանյութում․