| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ առողջապահության ոլորտի պաշտոնյաներին մտահոգում է ազգաբնակչության պատրաստակամությունն ու կարողությունները՝ կորոնավիրուսի համավարակի նվազեցման կամ վերացման հարցում։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետը երկուշաբթի ասել է, որ ԱՄՆ-ն չափազանց շատ դեպքեր ունի՝ դրանք վերահսկելու համար:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն, դոկտոր Անն Շուչատը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն չի արձագանքում այնպես, ինչպես արձագանքել են կորոնավիրուսի հարցում հաջողություն գրանցած երկրները, և թույլ է տվել, որ վիրուսն ավելի լայնորեն և ավելի արագ տարածվի:
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ երեքշաբթի օրվա՝ հունիսի 30-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցել է ընդհանուր 2 մլն 682 հազար 897 հաստատված դեպք, մահացել է 129 հազար 544 մարդ:
«Եվ սա դեռ սկիզբն է»,-հավելել է Շուչատը։