Փոխարժեքներ
06 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Երբ մարդիկ Հիսուսին հարցրին, թե որտեղ է իրենց վերջը, Քրիստոս պատասխանեց` այնտեղ, որտեղ սկիզբն է: Այս հիմնական գաղափարն է արտահայտվում իրավաբան Յուրի Սարգսյանի «Արարատյան լեռների գաղտնիքները» ռուսալեզու գրքում, որն իրավաբանի առաջին`«Ո՞վ ես դու, հայ» գրքի վերամշակված տարբերակն է:
Գրքում հեղինակը, հենվելով բազմաթիվ պատմական վկայությունների, աշխարհագրական և հնագիտական հայտնագործությունների, տարբեր ժողովուրդների լեգենդների ու առասպելների վրա, փորձել է վերծանել հին ժամանակների իրադարձությունները:
«Սա ոչ թե գիտական գիրք է, այլ գիրք մի մարդու մտորումների մասին, ով փնտրում է հարցերի պատասխաններ` Հայաստանը համարելով տիեզերքի կենտրոն»,- ասում է Յուրի Սարգսյանը:
Պատմաբան Անժելա Տերյանի կարծիքով` մենք պետք է ճանաչենք մեր պատմությունը` այն պատշաճ կերպով ներկայացնելու համար: «Որովհետև, եթե ուզում ենք առաջ նայել, պետք է տեսնենք, թե ինչ կա ետևում: Գիրքը շատ հետաքրքիր էր` մեկ շնչով եմ կարդացել»,- ասաց պատմաբանը:
Քաղաքական գիտությունների դոցենտ Արմեն Այվազյանը գրքում արված հետևությունները համարում է տրամաբանական: «Օրինակ` քաղաքակրթական առումով Հայաստանը դիտվում է որպես աշխարհի կենտրոն: Սա նացիոնալիզմ չէ, այլ առողջ դատողություն»,- ավելացրեց նա:
Նշենք, որ «Արարատյան լեռների գաղտնիքները» գրքի հիման վրա «Հայորդի» ՀԿ-ն նկարահանել է համանուն վավերագրական ֆիլմ: