|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
«Հայկական ժամանակ»-ը գրում է.
«Էլեկտրաէներգիայի մոտալուտ թանկացման մասին հայտարարությունը հանրության շրջանում նոր դժգոհության առիթ է տվել, ինչը բնական է։ Էլէներգիան թանկանալու է մոտ 10 տոկոսով, ինչը ոչ մի դեպքում հնարավոր չէ որակել որպես աննշան թանկացում։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ սակագնի բարձրացման շնորհիվ փորձ է արվելու փակել նախկինում կուտակված պարտքերն ու էներգահամակարգում արդեն իսկ արձանագրված ֆինանսական ճեղքվածքը։
Ապագայում մեր էներգահամակարգը կուտակելու է նոր պարտքեր, ինչն ամենեւին դժվար չէ հաշվարկել։ Հավանաբար հաջորդ տարվանից ատոմակայանը կկանգնեցվի երկարաժամկետ նորոգման։ Եթե ատոմակայանի կանգնեցումից հետո սակագինը չբարձրանա, ապա դա նոր ֆինանսական ճեղքվածք է առաջացնելու։ Մի խոսքով, Էլէներգիայյի 10 տոկոսով թանկացման մասին նախօրեի հայտարարությունը միայն սկիզբն է»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում