|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոհանին տեսակոնֆերանսի միջոցով Աստանայում ձևաչափով կանցկացնեն գագաթնաժողով սիրիական կարգավորման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այո, Կրեմլը կարող է հաստատել այս տեղեկատվությունը», - ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ների հաղորդագրությունները հուլիսի 1-ին Աստանայում կայանալիք նախագահների գագաթնաժողովի մասին. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ նրա, միջոցառումը նախատեսված է մոսկովյան ժամանակով մոտավորապես 14:00-ին, մամուլի համար երեք նախագահների ելույթները բաց կլինեն: