|
Փոխարժեքներ
13 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.51 |
| EUR | ⚊ | € 400.02 |
| RUB | ⚊ | ₽ 4.3552 |
| GBP | ⚊ | £ 478.54 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Լիբանանի և Իսրայելի պատվիրակությունները սեպտեմբերի 15-16-ը Հռոմում կանցկացնեն բանակցությունների ութերորդ փուլը՝ նվիրված հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Աղբյուրի տեղեկություններով՝ կողմերը կքննարկեն հարավային շրջաններում նոր «փորձնական գոտիների» ստեղծումը, որոնք կգտնվեն Լիբանանի բանակի վերահսկողության ներքո։
Բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել օգոստոսի 4-6-ը։ Այն ընդհատվել էր Լիբանանի հարավում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության կողմից իրականացված զինված սադրանքի պատճառով։