Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«20-րդ ծրագրի միանվագ 68.000 դրամ աջակցությունից կարող են օգտվել այն քաղաքացիները, ովքեր մարտի 1-ից հունիսի 15-ը առնվազն 1 օր հանդիսացել են նշված ոլորտների վարձու աշխատողներ (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներ) կամ անհատ ձեռնարկատերեր՝
1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
2) հանրային սննդի ծառայություններ.
3) զբոսաշրջային ծառայություններ.
4) նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
5) սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
6) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
7) կինոթատրոնների գործունեություն.
8) լուսանկարչության բնագավառում գործունեություն.
9) ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
10) կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
11) ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
12) խաղատների գործունեություն.
13) առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ:
Կատարված փոփոխությամբ այս ցանկին ավելացան նաեւ միկրոձեռնարկատիրության սուբյեկտները: Ըստ նախնական տվյալների ծրագրից կօգտվի 37 հազար քաղաքացի, բյուջեն կազմում է 2.5 միլիարդ դրամ:
Սիրելի հայրենակիցնե՛ր, պիտի հաղթահարենք կորոնավիրուսային ճգնաժամը ու վերադառնանք մեր բարեկեցության կառուցման գործին եւ կառուցենք Հայաստանը նորովի»։