Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գլխավոր դատախազություն ներկայացված բողոքը վերաբերում է ՀՀ իշխանությունների՝ վերջին երկու տարիներին նախաձեռնած և իրականացրած իրավաքաղաքական գործընթացին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը կոնսոլիդացիոն գործընթաց սկսած քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Հայրենիքի», Գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուց հետո։
«Մենք հիշում ենք, որ քաղաքական իշխանությունը կազմակերպված ձևով և խմբի կողմից Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր նշանակելու համար իրականացրեց բազմաթիվ գործողություններ, այդ թվում օրենքի խախտում կար, որ նույն անձը չի կարող երկու անգամ ներկայացվել: Բացի դրանից, հետագայում եղավ Գրիգորյանի կողմից ՍԴ նախագահի ինքնահռչակումը և դրանից հետո արդեն հայտնի օրենքների փոփոխությունները, հարուցված քրեական գործերը»,-արձանագրեց Արսեն Բաբայանը:
Նա նշեց, որ այս ամենին հաջորդեց Սահմանադրության փոփոխությունները, որով այսօր էլ ԱԺ արտահերթ նիստում պետք է իրենց փնթի աշխատանքը սղագրեն:
«Այս ընթացքում եղել են բազմաթիվ հանցավոր արարքներ, օրինակ, ԱԺ նախագահի կողմից ինչ-որ հաղորդագրության հրապարակում: Մենք գիտենք, որ անհատական իրավական ակտով պետք է դադարեցվի դատավորների լիազորությունները»,-ասաց Արսեն Բաբայանը:
Նա տեղեկացրեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել նաև պաշտոնեական լիազորությունների անցում հոդվածով. «Դա վերաբերում է այս ամբողջ գործընթացների ընթացքում թույլ տրված խախտումներին և պաշտոնեական լիազորություններն անցնելուն»:
Մանրամասն՝ տեսանյութում․