|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են բազմաթիվ ընդդիմադիր գործիչների տները: Այս մասին հայտնում է փաստաբան, «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունից Արսեն Բաբայանը։
«Ես չեմ հավատում, որ խուզարկության թույլտվությունը տվել է ՀՀ դատարանը, ես չեմ հավատում, որ խուզարկող քննիչը ՀՀ քննիչ է և ես չեմ հավատում, որ հսկող դատախազը ՀՀ դատախազ է...:
Չեմ հավատում ու համոզված եմ, որ Ադրբեջանի դատարանն է, Ադրբեջանի քննիչն ու Ադրբեջանի դատախազությունն է: Ես չեմ հավատում, որ որեւէ հայ կաներ այն, ինչ հիմա արվում է...:
Կներեք, որ չեմ հավատում»։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից իրավապահները շարունակում են հետապնդել Սրբազան Պայքարի կողմնակիցներին։ Նրանք խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։