|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գտնվող Անիի ավերակների մաս կազմող Անիի կամուրջը կվերականգնվի։ Հայ թուրքական սահմանին գտնվող կամուրջի վերականգնման ծրագրի առաջարկն արվել է Կարսի Ճանապարհային գլխավոր վարչության կողմից. հայտնում է gazetekars.com կայքը։
Կայքը, «թուրքական գործելաոճի համաձայն, չի հիշատակում Անիի հայկական պատկանելիության, Անիի կամուրջի՝ ում կողմից կառուցվելու մասին, իսկ կամուրջը անվանում են «Մետաքսե ճանապարհի կամուրջ»։
Թուրքիայի Տրանսպորտի, ծովագնացության և հաղորդակցության նախկին նախարար, այժմ Կարսից պատգամավոր Ահմեթ Արսլանը նշել է, որ Անիի ավերակները թուրքերի համար շատ կարևոր և արժեքավոր են, քանզի Ալփարսլան սուլթանը 1064 թ. առաջին անգամ հայտնվելով այս տարածքում, առաջինն այստեղ է ոտք դրել։ «Բացի այդ, այս շրջանտ մի շարք մշակույթների համար եղել է որպես մայրաքաղաք և Անիի գլխավոր հատկանիշներից մեկը Մետքասե ճանապարհի վրա գտնվելն է։
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղեկացրել էինք նաև, որ թուրքերը պատրաստվում են վերանորոգել Անիի պատմական մզկիթը։