Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցանկանում եմ հրապարակել մի քանի փաստեր, որպեսզի մեր հասարակությունների կողմից հայ-թուրքական հաշտեցման գործընթացում հասարակությանը կեղծ տեղեկություններով կերակրելու իշխանության գործողությունները բացահայտելու համար։ Այս մասին Ազգային Ժողովում բրիֆինգի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«3 օր շարունակ Արարատ Միրզոյանի Անկարա այցելությունից հետո տարածվում է տեղեկություն, որ ձեռք է բերվել համաձայնություն Թուրքիայի և Հայաստանի միջև Անիի կամուրջի վերանորոգման շուրջ։ Այդ մասին ասուլիսում հայտարարել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարը, բառացի ասելով՝ «խոսել ենք այն մասին, թե ինչ քայլեր կարելի է անել կարգավորման գործընթացում, դրանցից մեկը Մետաքսի ճանապարհի կամրջի վերանորոգումն է։ Մենք նախապատրաստությունները ապագայի հետ կապված շարունակում ենք, այսօր պայմանավորվել ենք ավելի արագ անել այդ քայլերը»։ Արարատ Միրզոյանի ներկայությամբ Չավուշօղլուն նշում է Մետաքսի ճանապարհի կամուրջը, այն ինչ դա և՛ հնագիտության մեջ, և՛ պատմագիտության մեջ ընդունված է որպես Անիի պատմական կամուրջ։ Առավոտից-երեկո խոսում են տեսեք ինչ մեծ հաջողություն է կարգավորման համար։ 2023 թ․-ի փետրվարին են հայտարարում, որ Անիի պատմական կամուրջը պետք է համատեղ վերանորոգեն։ Դեռ 2017թ․-ին Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախագահ Լուման Քուրթուրմուշը և ծովագնացության կապի տրանսպորտի նախարարը եղել են Կարսում, այցելել են Անիի պատմական հուշարձաններ և այցելել են կամուրջի մոտ, խոսել կամրջի ապագայի մասին։ Դրա մասին ժամանակին խոսել է նաև Թուրքիայի բնապահպանության նախարարը, որ Մետաքսի ճանապարհը շատ կարևոր է և պատմական հուշարձանները պետք է վերանորոգվի»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ 2019թ․-ի հունիսի 23-ին Թուրքիայի նախկին տրանսպորտի նախարարը, որը Կարսից ընտրված պատգամավոր էր, հայտարարություն է անում, որտեղ ասվում է, որ Թուրքիայի երկաթուղիները, որ կոչվում է Կարսի 18-րդ երկաթուղի մրցույթ է հայտարարել Անիի կամուրջի վերանորոգման համար․
«Դրա մասին բազմաթիվ այլ աղբյուրներով 2019թ․-ին Թուրքիայում պաշտոնապես հայտարարվել է և պաշտոնական գործողություններ են սկսվել Անիի պատմական կամրջի վերանորոգման համար։ Չկար դեռ հայ-թուրքական կարգավորման որևէ գործընթաց, չկար 44-օրյա պատերազմ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել Թուրքիան։ Այս ամենի հետ Անիի կամրջի վերանորոգման աշխատանքները ամենևին կապ չունեն։ Կարսեցի պատգամավորը խոսում է նաև, որ նախագծեր են պատրաստել և այս նախագծերով խոսելու են նաև հայկական կողմի հետ։ Այս երկու օրը համացանցում տարածվում են ինչ-որ էսքիզներ Կարսի հետ կապված, բայց հայտնեմ, որ 2019թ․-ից այդ էսքիզները թուրքական պաշտոնական մամուլում հրապարակվել են։ 2020թ․-ին հունիսի 25 հայկական մամուլում արվել են բազմաթիվ հրապարակումներ, որոնց սկզբնաղբյուրը եղել է Էրմենի կայքը, որ Անիի պատմական կամուրջը վերանորոգվում է։ Սա հերթական անգամ վկայում է, որ հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորումը» լոկ գեղեցիկ դետալների հավաքածու է, որը հրամցնում են մեր ժողովրդին, իբր տեղի են ունենում լուրջ գործընթացներ»,- ասաց պատգամավորը։