Փոխարժեքներ
27 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.71 |
EUR | ⚊ | € 446.43 |
RUB | ⚊ | ₽ 4.5866 |
GBP | ⚊ | £ 510.8 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը ևս մեկ անգամ հերքել է դավադրության այն տեսությունը, թե ինքը կապված է կորոնավիրուսի համավարակի առաջացման հետ: Այս մասին նա հայտարարել է CNN- ին տված հարցազրույցում:
Միլիարդատերը հիշեցրել է, որ իր հիմնադրամը 250 միլիոն դոլար է տվել կորոնավիրուսի դեմ պայքարի համար:
«Այնպես որ, ամեն ինչ պարզապես գլխիվայր շուռ է գալիս: Նրանք ասում են՝ լավ, մենք փող ենք վաստակում, ուստի մենք փորձում ենք պատվաստումներով սպանել մարդկանց», - ասել է Գեյթսը:
Ավելի վաղ գործարարը հայտնել էր նաև, որ դավադրության տեսությունները մարդկությանը զանգվածաբար ջարդելու ցանկության մասին չափազանց հիմար են դրանք հերքելու համար: