|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Ռուսաստանում կորոնավիրուսից մահացությունների թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1023-ով՝ նախորդ օրվա 1076-ի դիմաց՝ հասնելով 297203-ի, կիրակի լրագրողներին հայտնել է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Վերջին օրվա ընթավքում գրանցված մահվան դեպքերի թիվը նվազագույն ցուցանիշի է հասել ուղիղ երկու ամսվա ընթացքում՝ հոկտեմբերի 19-ից։
Նոր հիվանդությունից պայմանական մահացությունը (վերջնականը կարելի է որոշել միայն համավարակի ավարտից հետո) մնացել է 2.91 տոկոսի մակարդակում, հետեւում է շտաբի տվյալներից։
Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 27967-ով՝ հասնելով 10214790-ի, հարաբերական առումով դեպքերի աճը կազմել է 0.27 տոկոս։
Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այս պահին բուժման մեջ գտնվող հիվանդների թիվը նվազել է՝ հասնելով 932 666-ի, հայնել են շտաբից:
Կորոնավիրուսով վարակումից հետո ապաքինվածների թիվն ավելացել է 32 655-ով՝ հասնելով 8 984 921-ի։ Դուրս գրվածների մասնաբաժինը, ըստ շտաբի, աճել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 88 տոկոս։