|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանում COVID-19-ով վարակվածների թիվը երկրորդ օրն անընդմեջ կազմում է վեց հազարից պակաս՝ 5842։ Մահացել է 153 մարդ, դուրս է գրվել 8782-ը։ Այս մասին հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։
Ամենաշատ դեպքերը գրանցվել են Մոսկվայում (602), Խանտի-Մանսիյսկում ինքնավար մարզում (228) եւ Սվերդլովսկի մարզում (227): Դեպքերի 24,2% -ը ախտանիշներ չունի:
Նախօրեին հաղորդվել էր 5940 նոր վարակվածների եւ 85 զոհերի մասին: Ընդհանուր համաճարակի սկսվելուց ի վեր երկրում հայտնաբերվել է 783 328 դեպք, որոնցից 562 384-ն արդեն ապաքինվել են, 12 580-ը մահացել են: