Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիևը Մոսկվա է ուղարկել բողոքի նոտա՝ Ղրիմում, Սևաստոպոլում, Դոնեցկում և Լուգանսկում Հաղթանակի 75-ամյակի առիթով զորահանդեսների անցկացման առնչությամբ. այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունից։
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում է՝ զորահանդեսներն անցկացվել են առանց ուկրաինական կողմի հետ համաձայնության։ Հստակեցվում է՝ այդ տարածքներում զորահանդեսների անցկացումը հանդիսանում է Մինսկի համաձայնագրերում ռուսական կողմի պարտավորությունների կոպիտ խախում։
Ուկրաինական իշխանություններն այն կարծիքին են, որ միջոցառումների շրջանակում ռազմական տեխնիկայի ցուցադրությունը վկայում է Ղրիմը ռազմականացնելու Ռուսաստանի քաղաքականության շարունակման մասին, բացի այդ՝ լուրջ սպառնալիք է ներկայացնում եվրոպական անվտանգությանը։