|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Իսլամական հանրապետությունը ուկրաինական ինքնաթիռի սև արկղը կուղարկի Ֆրանսիա. հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
Զարիֆն այս մասին հայտարարել է կանադացի գործընկերոջ՝ Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնի հետ ունեցած հեռախոսազրույցում: Նա նշել է, որ նման որոշումը կայացվել է ավելի վաղ և կյանքի կկոչվի մոտ ապագայում:
Արտաքին գործերի նախարարը շեշտեց, որ Իրանը պատրաստ է լուծել իրավական խնդիրները, փոխհատուցել աղետի զոհերին և փոխհատուցել ուկրաինական ինքնաթիռի կորուստները, սակայն, Ուկրաինան դեռևս չի ներկայացրել մեկ պատվիրակություն:
2020 թվականի հունվարի 8-ին ուկրաինական Boeing 737 մարդատար ինքնաթիռը պատահաբար խոցվել էր Թեհրանի մերձակայքում գտնվող իրանական երկու հրթիռների կողմից: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ավիացիոն տիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր-Ալի Հաջիզադեն խոստովանել էր, որ ինքն է պատասխանատու ինքնաթիռի խոցման համար: