|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Իրանը շուտով Ֆրանսիային կուղարկի հունվարին Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական ինքնաթիռի սև արկղերը. երեքշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Տրուդոն հավելել է, որ նա բարձրացրել է սև արկղերի վերծանման հարցը մի քանի օր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:
Իրանը երկուշաբթի հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակը, որը հանգեցրել է միջազգային թռիչքների մեծ մասի չեղարկմանը, դանդաղեցրել է սև տուփեր արտասահման ուղարկելու իր ծրագրերը:
Իրանցի քննիչները պատահարների հետաքննության ֆրանսիական BEA գործակալությանը խնդրել են վերծանել կործանված ինքնաթիռի սև արկղերը:
Ուկրաինական Boeing-737 ինքնաթիռը խոցվել է 2020 թվականի հունվարի 8-ի լույս 2-ի գիշերը: Ինքնաթիռում եղել էր 167 ուղևոր և անձնակազմի 9 անդամ, բոլորը մահացել են: