|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Չինաստանի արժեթղթերի վերահսկման հանձնաժողովի փոխնախագահ Ֆան Սինհայը հայտարարել է, որ երկիրը պետք է պատրաստվի դոլարային վճարային համակարգերից հնարավոր անջատմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Սինհայի՝ այդ համակարգերից կախվածությունը Չինաստանին խոցելի է դարձնում ԱՄՆ-ի հավանական պատժամիջոցներից: Խոսքը տեղեկատվության փոխանցման և վճարումների իրականացման SWIFT համակարգի և միջբանկային էլեկտրոնային քլիրինգային հաշվարկների CHIPS համակարգի մասին է:
Միևնույն ժամանակ Սինհայի խոսքով՝ դոլարի հնարավոր արժեզրկումը կարող է բացասաբար անդրադառնալ նաև Չինաստանի վրա: Այս առնչությամբ նա առաջարկել է Պեկինի 2 տրիլիոն դոլար ոչ ֆինանսական ներդրումներն արտերկրում փոխարինել յուանով:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրինագիծ է ստորագրել, որը թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել չինացի պաշտոնյաների նկատմամբ: