|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Եվրասիական տնտեսական միությունը սկսում է միասնական ֆինանսական շուկայի ստեղծման աշխատանքները. գրում է Российская газета-ն:
Տեղեկության համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անցնում է ԵՏՄ-ի շրջանակներում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի ազգային արժույթների կիրառման ընդլայնմանը:Սկսվել են նաև միասնական վճարային համակարգի ստեղծման աշխատանքները:
«РГ»-ի փորձագետների համաձայն՝ երբ այս գաղափարներն իրականացվեն, հնարավոր կլինի սկսել մտածել միասնական արժույթի ստեղծման մասին: Բոլոր այս գործընթացներն, ըստ նրանց, այժմ առավել պահանջված կլինեն ԵՄ-ի, ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո:
Շարքային քաղաքացիները, ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք, հավանաբար, պատժամիջոցներն իրենց վրա չեն զգա: Սակայն, նրանք, ովքեր մտավախություններ ունեն, գումարները կտեղափոխեն Չինաստան և Հոնկոնգ: