Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախաձեռնում է քայլեր, որոնք լրջորեն բարդացնում են ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները, հայտարարել է ԵՄ արտաքին գործերով անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելը The Wall Street Journal-ին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հարաբերությունները չեն կարող մնալ ինչպես նախկինում, եթե Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում ինչ-որ մեկը համարում է, որ ԵՄ-ն ստեղծվել է, որպեսզի վնաս հասցնի ԱՄՆ-ին. ես կարծում եմ, որ դա պատմությունը հասկանալու սխալ տարբերակ է»,-նրա խոսքերը մեջբերում է պարբերականը:
Նշվում է, որ Բորելն ասել է, որ մի շարք որոշումներ, որոնք ընդունել է ԱՄՆ-ը, հաշվի չեն առել ԵՄ շահերը: Դրանցից են ԱՄՆ կողմից ծրագրերն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու, Միջազգային քրեական դատարանի դեմ պատժամիջոցներ սահմանելու, ինչպես նաեւ Բաց երկնքի համաձայնագրից դուրս գալու որոշումները: «Եթե ես ձեր մտերիմ ընկերն եմ, իսկ դուք առանց իմ շահերը հաշվի առնելու եւ անգամ առանց ինձ տեղեկացնելու որոշումներ եք կայացնում, որոնք ազդում են ինձ վրա, ես իրավունք ունեմ ասել՝ համաձայն եմ դրա հետ, թե ոչ»,-ընդգծել է Բորելը:
Նրա խոսքով՝ ԵՄ-ը մտադիր չէ հետեւել ԱՄՆ կոչերին եւ սրել հարաբերությունները Չինաստանի հետ: «Մենք ավելի մոտ ենք Միացյալ Նահանգներին, քան Չինաստանին, քանի որ մենք ունենք միեւնույն քաղաքական համակարգը, դա կարեւոր գործոն է»,-ասել է Բորելը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է. «Պարզ է, որ մենք չունենք համանման սիստեմատիկ հակազդեցություն Չինաստանի հետ»: Բորելը փաստել է, որ ԵՄ-ը «չի ձգտում սառը պատերազմ վարել» Չինաստանի հետ:
Խոսելով Իրանի հետ ատոմի հարցում գործարքի մասին, որից ԱՄՆ-ը դուրս էր եկել 2018 թվականին, Բորելը նշել է. «Ես դեմ չեմ նրան, որ գործարքը կարելի է փոխել, ընդլայնել, վերանայել, անել այն, ինչ դուք ուզում եք: Սակայն չի կարելի դեն նետել գործարքը, այնուհետեւ սկսել զրոյից»,-հավելել է նա: