Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ջրհեղեղված Քվինսլենդ նահանgի վարչապետ Աննա Բլայը 5 մլրդ դոլար է գնահատել ջրային արհարվիրքի պատճառած վնասը, գրում է The Guardian թերթը: Բլայը, միջոցներ հատկացնելու խնդրանքով, արդեն դիմել է դաշնային իշխանություններին:
Ճանապարհների ու կամուրջների վերականգնումը միայն կպահանջի 2 մլրդ դոլար:
Ինչպես տեղեկացնում է France-Presse գործակալությունը, վերջին երեք օրում շրջանում զոհվել է 15 եւ ավելի քան 90 հոգի անհետ կորել:
Բրիսբոն քաղաքում ջրասույզ են եղել ավելի քան 12 հազար տներ եւ մոտ 15 հազար մասնավոր օբյեկտներ: Քաղաքի կենտրոնական հատվածով հոսող նույնանուն գետի մակարդակը հունվարի 14-ի առավոտյան պետք է որ նվազի 3,2 մետրով. գետն իր առավելագույն բարձրությանը հասավ չորեքշաբթի երեկոյան` 4,46 մ: Նահանգի պատմության մեջ ամենամեծ ջրհեղեղի ժամանակ (1974թ.) ջրի մակարդակը հասել էր 5,5 մետրի:
Դեկտեմբերին Ավստրալիայի հյուսիս¬արեւլքում սկսված ջրհեղեղի պատճառը հորդառատ անձրեւներն են£