Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԼՂՀ կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է գյուղատնտեսության նախարարության 2010 թ. գործունեության հաշվետվությունը:
Գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանի տեղեկացմամբ՝ 2010 թվականին շրջաններում կատարվել է մոտ 47.5 հազար հա աշնանացան եւ գարնանացան հացահատիկային բույսերի (առանց եգիպտացորենի) ցանք, ինչը 2009 թվականի ցուցանիշից պակաս է 5.7 հազար հեկտարով: Փաստացի կալսվել է 54.2 հազար տոննա բերք` 12.3 ց/հա միջին բերքատվությամբ:
Անցյալ տարի աննախադեպ բնական աղետները լուրջ վնաս են հասցրել գյուղատնտեսությանը: Տուժել են գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ 14.3 հազար հա տարածքներ: Առավել շատ վնաս է հասցվել հացահատիկային մշակաբույսերին: Վնասի չափը, նախարարի փոխանցմամբ, կազմել է ավելի քան 1.0 մլրդ դրամ:
Գյուղնախարարը ներկայացրել է նաեւ մյուս ճյուղերում արձանագրված դրական ցուցանիշները, որոնք, սակայն, վարչապետի գնահատմամբ, հեռու են այն ցուցանիշներից, որոնք պետք է արձանագրվեն ոլորտում:
Վարչապետը շեշտել է իր անհամաձայնությունը՝ գյուղատնտեսության ոլորտում անկման պատճառը միայն բնական աղետները չեն. հերկը ժամանակին չի կատարվել, նորմալ չեն պայքարել մոլախոտերի դեմ եւ այլն, եւ այլն: