կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-18 10:07
Քաղաքական

ԵԺԿ-ն հորդորում է Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից․ Դոնալդ Տուսկ

ԵԺԿ-ն հորդորում է Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից․ Դոնալդ Տուսկ

ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը թվիթերյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է Հայաստանին։ 

Նա մասնավորապես նշել է՝ ԵԺԿ-ն մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և կոչ է անում Հայաստանի իշխանություններին զերծ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից։

Միևնույն ժամանակ Տուսկն ասել է՝ ԵԺԿ-ն կշարունակի աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերություններին Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում՝ ցուցաբերելով քաղաքական կամք դրա ամբողջական վավերացման և իրագործման համար։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Բրյուսելից անցկացվող Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների տեսակոնֆերանսին` ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկի նախագահությամբ: Նախագահ Սարգսյանը գագաթնաժողովում հանդես է եկել ելույթով, որտեղ անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ու անվտանգության կարևորագույն մի շարք հարցերի: Սերժ Սարգսյանը խոսել է ինչպես կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրում առողջապահական, սոցիալ-տնտեսական խիստ մտահոգիչ իրավիճակի, այնպես էլ չափազանց վտանգավոր մեկ այլ՝ պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին: