|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Ռիգայի գագաթաժողովի ամփոփիչ ասուլիսում, խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին, նշեց, որ ԵՄ-ն շարունակում է աշխատել ՀՀ-ի հետ, որը ԵՄ-ի հետ փոխհարաբերությունների յուրահատուկ ձևաչափ ունի:
«Մենք հերթական անգամ մեր աջակցությունն ենք հայտնում այն երկրներին, որոնք ձգտում են անհատական հարաբերությունների ԵՄ-ի հետ: Դա վերաբերում է ՀՀ-ին, որը նույնպես ԵՄ-ի հետ հարաբերությունների յուրահատուկ ձևաչափ ունի: Մենք, իհարկե, շարունակում ենք աշխատել Հայաստանի հետ: Դա չի բացառում, այլ հակառակը՝ զարգացնում է մեր երկկողմ հարաբերությունները: Մենք շարունակում ենք վերաբերվել մեր գործընկերության պահպանմանը որպես ծայրահեղ կարևոր նպատակի»,- ասել է ԵԽ նախագահը: