Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Այսօր Աժ գործընկերներիս հետ առավոտվանից այցելեցինք գործադուլ հայտարարած վարորդներին։
Ի՞նչ են պահանջում վարորդները
Աշխատանքային արժանապատիվ պայմաններ (սանհանգույցի առկայությունից մինչև պարապուրդի վճարում)։
Աշխատավարձի բարձրացում։ Որքան էլ հերքեն իշխանությունները, վարորդները պնդում են, որ իրենց խոստացվել է։
Արտաժամ աշխատելու դեպքում օրենքով սահմանված կարգով փոխհատուցում։
Նշենք նաև, որ վարորդներն իրենց աշխատավարձի հաշվին են իրականացնում ավտոբուսների մաքրումը։
Քաղաքային իշխանությունները այս մարդկանց հետ զրուցելու, պարզ, մարդկային պահանջները լսելու փոխարեն նախընտրեցին դիմել հակաօրինական քայլի՝ վերջին տեղեկություններով աշխատանքից ազատելով շուրջ 38 վարորդների։
Վարորդները հայտնեցին նաև, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրինությունից ոմն Սուքիասյան վաղ առավոտյան իրենց հայհոյել է գործադուլ իրականացնելու համար։
Ժամեր շարունակ վարորդների կողքին լինելով՝ պահանջեցի, որպեսզի վերջինս հանդիպի ինձ և բացատրի իր արարքը։
Ընկերության դռները, սակայն, ամուր փակված էին ինչպես դժգոհող վարորդների, այնպես էլ՝ պատգամավորների առաջ։
Տեղեկություններ կան, որ գործադուլ հայտարարած վարորդների կողմից սպասարկվող որոշ ավտոբուսներ շահագործվում են D կարգի վարորդական իրավունք չունեցող անձանց կողմից՝ վտանգելով քաղաքացիների առողջությունն ու կյանքը։ Արդեն իսկ կա տեղեկատվություն, որ նրանցից երկուսը վթարի են ենթարկվել։
Ի հավելումն այս ամենի, նշեմ, որ ստուգեցինք կայանած ավտոբուսների անվադողերը։ Դրանք, մեծամասամբ, մաշված էին այն աստիճանի, որ արդեն փշերն էին երևում։ Երևանի քաղաքապետարանը պարտավոր է դրանք փոխարինել ձմեռային նոր անվադողերով՝ չվտանգելով ուղևորների կյանքը։
Վարորդները տեղեկացրին, որ գործադուլը շարունակելու են վաղը։
Հորդորում եմ քաղաքային իշխանություններին զերծ մնալ այս մարդկանց սահմանադրական իրավունքը իրացնելիս որևէ տեսակի ճնշում գործադրելուց»։