|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Այսօր լրագրողների հետ զրույցում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը անդրադարձել է համաճարակ հասկացությանն առհասարակ, և ինչ գործողություններ է ենթադրում համաճարակի սահմանումը: Նախարարը նշեց, որ այդ հարցը շահարկումների տեղիք է տվել, սակայն Հայաստանը շատ հեռու է եղել համաճարակից, անգամ համաճարակի բռնկումից է եղել հեռու: Համաճարակը սահմանվում է կառավարության հատուկ որոշմամբ, որից հետո սկսվում են փուլային գործողություններ, հասարկական հանրային նշանակություն ունեցող միջոցառումներն են հետաձգվում, համապատասխան հանձնաժողովներ են ստեղծվում և այլն:
Նախարարը հորդորեց բոլորին զերծ մնալ մոտ, ամենասերտ շփումներից, համբույրներից և վատ զգալու դեպքում վաղ դիմել բժշկին: Ի դեպ, նախարարը նշեց, որ դեմ չէ կանխարգելիչ այնպիսի մեթոդների, որոնք համարվում են ժողովրդական բժշկություն: Ըստ նախարարի, ժողովրդական միջոցները, դարավոր քննություն են անցել ու հասել մեզ, և կարելի է դիմել նաև կանխարգելիչ նմանատիպ միջոցներին: Նախարարը հատուկ հավելեց, որ տեղեկություններն այն մասին, թե չարորակ ուռուցքներից մահացության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է աշխարհում առաջատար դիրքեր, բացարձակ սուտ է: