Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հունիսի 18-ին տեղի է ունենալու Արեւելյան Գործընկերության գագաթնաժողովը՝ օնլայն ձեւաչափով։
Այս կարեւորագույն հավաքին մասնակցելու են ինչպես Եվրոպական Միության ղեկավարությունը, անդամ պետությունների ղեկավարները, այնպես էլ ԱլԳ երկրները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը։
Այսօրվա խայտառակություններից հետո դժվար չէ պատկերացնել, որ Նիկոլի պատճառով խարխլխված հեղինակությամբ ու վնասված քաղաքական իմիջով Հայաստանը հայտնվելու է Ադրբեջանի կողքին այլեւս ոչ միայն այբենական կարգով (Armenia, Azerbaijan...), այլ իշխանության բռնարար բնույթով։
Միթե չե՞ք հասկանում, որ այս ամենն ուժեղ հարված է հասցնում երկրի պետական հարցերին, Արցախյան բանակցություններին, ազգային անվտանգությանը։
Որքան թուլացնում եք երկիրը ներսից, այդքան դրսից հարվածներ է ստանում պետությունը։ Այս երկու տարվա մեջ չհամոզվեցի՞ք։
Թե դիտավորյա՞լ եք անում։
Մենք Ադրբեջանի վերածելու Հայրենիք չունե’նք»։